ABNews

Ո ՞վ է Համաշխարհային բանկի նորընտիր նախագահը

Լուրեր | 2023/05/04 06:00

Ո ՞վ է Համաշխարհային բանկի նորընտիր նախագահը
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրեններն այսօր Աջայ Բանգային ընտրել են ՀԲ նախագահ հինգ տարի ժամկետով: Նա պաշտոնը կստանձնի 2023 թվականի հունիսի 2-ից,- գրում է Banks.am-ը։ Աջայ Բանգան վերջերս զբաղեցրել է General Atlantic-ի փոխնախագահի պաշտոնը: Նախկինում նա Mastercard-ի նախագահն ու գործադիր տնօրենն էր: Նրա ղեկավարությամբ MasterCard-ը գործարկեց Ներառական աճի կենտրոնը, որը նպաստում է արդար եւ կայուն տնտեսական աճին: Աջայ Բանգան The Cyber Readiness Institute-ի համահիմնադիրն է, եղել է Նյու Յորքի տնտեսական ակումբի փոխնախագահը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը