Ի՞նչ է խորհուրդ է տրվում ՝ նախքան կառուցապատողից անշարժ գույք ձեռք բերելը
Լուրեր |
Նախքան կառուցապատողից անշարժ գույք ձեռք բերելը՝ խորհուրդ է տրվում.
- ուսումնասիրել կառուցապատող ընկերության կայքը, իրականացված և իրականացվող նախագծերի մասին ստանալ տեղեկատվություն,
- կայքում հասանելի չլինելու դեպքում՝ պահանջել և ստանալ կառուցման փուլում գտնվող շենքի համար տրված քաղաքաշինական ու պետական գրանցման փաստաթղթերի պատճենները՝ ՃՀԱ, շինարարաության թույլտվություն, կադաստրի իրավունքի պետական գրանցման վկայական,
Ուսումնասիրել կայքում հրապարակված ֆինանսական հաշվետվությունը, իսկ կայքում հասանելի չլինելու դեպքում՝ պահանջել ու ստանալ նախորդ տարվա ֆինանսական հաշվետվության օրինակը,
- եթե կառուցման փուլում գտնվող շենքը հանդիսանում է բանկի և/կամ այլ անձի գրավի առարկա, ապա, պահանջել և ստանալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի վաճառքի պայմանների մասին գրավառուի համաձայնության պատճենը,
- Դիմել իրավաբանի, ստանալ խորհրդատվություն, ուսումնասիրել datalex.am կայքը՝ պարզելու համար՝ արդյոք կառուցապատող ընկերությունը ներգրավված են դատական գործընթացներում, թե ոչ,
- հարցնել, թե արդյոք տվյալ կառուցապատողը հանդիսանում է կառուցապատողներին միավորող որևէ միության անդամ, թե ոչ:
Կառուցապատողից անշարժ գույք ձեռք բերելու փուլում՝ խորհուրդ է տրվում.
- կառուցապատողի հետ կնքել բացառապես նոտարական վավերացմամբ գնման իրավունքի պայմանագիր, այլ պայմանագիր չկնքել,
- նախքան պայմանագրի կնքելը՝ մանրամասն կարդալ այն,
- վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով ու կառուցապատողի անվամբ բացված կառուցապատողի հատուկ հաշվին,
Կարևոր է իմանալ՝
գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը, եթե տալիս է համաձայնություն՝ մինչև շենքի կառուցման ավարտը և սեփականության իրավունքով անշարժ գույքի փոխանցման ակտի կնքումը կառուցապատողի հատուկ հաշվին իր մուտքագրված գումարների՝ կառուցապատողի կողմից ապասառեցման և տնօրինման մասին:
https://www.youtube.com/watch?v=WNpHCpF2s0Y
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk