WhatsApp-ում նոր թարմացում կլինի․ ի՞նչ նոր ֆունկցիաներ կավելանան
Լուրեր |
WhatsApp մեսենջերում նոր թարմացում կլինի, որի շրջանակում մի շարք նոր գործառույթներ կավելանան։ Այս մասին ասվում է հավելվածի պաշտոնական բլոգում։
«Նոր ֆունկցիաների շնորհիվ խմբերում նավիգացիան կհեշտանա, իսկ դրանց ադմինիստրատորների համար ավելի հարմար կլինի դրանք կառավարելը»,- նշում են մեսենջերի մասնագետները։
WhatsApp-ը բացատրել է, որ նոր ֆունկցիաները նախաձեռնել են խմբերի գաղտնիությունը վերահսկելու նպատակով ադմինիստրատորներին ավելի շատ հնարավորություններ տալու համար, քանի որ խմբերի «անդամները հաճախ են շփվում անձնական թեմաներով»:
Օրինակ՝ թարմացումը տեղադրելուց հետո ադմինիստրատորները կկարողանան մերժել կամ ընդունել խմբին միանալու հարցումները հրավերի հղման միջոցով կամ անմիջապես համայնքից:
Նաև նշվում է, որ այժմ օգտատերերը կկարողանան նաև ստուգել, թե որոնք են այն խմբերը, որոնց անդամ են և՛ իրենք, և՛ իրենց ծանոթները․ այսուհետ հնարավոր կլինի տեսնել այդ ընդհանուր խմբերի ամբողջական ցանկը։
«Սա հարմար է, եթե դուք պետք է ստուգեք, թե որ խմբում է ձեր ընկերը ձեզ հետ, կամ եթե ցանկանում եք տեսնել ընդհանուր խմբերի ամբողջական ցանկը»,- նշվում է WhatsApp-ի բլոգային գրառման մեջ։
Նաև նշվում է, որ բոլոր նորամուծություններով այս թարմացումը հասանելի կլինի ներբեռնման համար ողջ աշխարհում առաջիկա շաբաթների ընթացքում ինչպես iOS-ով, այնպես էլ Android-ով աշխատող սարքերի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը շուտով կունենա նոր գործառույթ, որը կօգնի պաշտպանվել սպամերների, խաբեբաների և այլ չարագործների զանգերից: Նոր գործառույթը թույլ կտա արգելափակել անծանոթ համարներից ստացվող զանգերը։ Այս դեպքում զանգահարողը չի ստանա որևէ ծանուցում, որ իր զանգը չեն տեսնում կամ չեն լսում, իսկ օգտատերը նույնիսկ չի իմանա անհայտ բաժանորդի կողմից հնարավոր վտանգավոր զանգի մասին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49 -
Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
2026/03/05/ 16:25 -
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
2026/03/05/ 16:18 -
Մերձավոր Արևելքի պատերազմը համաշխարհային տնտեսության ամրության փորձություն է․ ԱՄՀ
2026/03/05/ 16:13 -
Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ
2026/03/05/ 15:35 -
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
2026/03/05/ 15:08 -
Նոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank
2026/03/05/ 14:30 -
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»