ABNews

Գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է սերմերի հավաստագրման գործընթացը

Լուրեր | 2023/02/07 09:15

Գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է սերմերի հավաստագրման գործընթացը
Գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է սերմերի հավաստագրման գործընթացը: Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կենտրոնը պարտադիր ստուգում և հավաստագրում է երկրում արտադրվող ու ներկրվող սերմերը: Հիմա կառավարությունը կարևոր է համարում , որ ֆերմերը ցանի հավաստագրված սերմ, որի տնտեսական էֆեկտն ավելի մեծ է: Պետպատվերով այս տարի ևս փորձաքննության կենթարկվի 12 տոննա սերմ: Արդեն հավաստագրման հինգ հայտ են ստացել: Մասնագետները ֆերմերներին հորդորում են՝ գարնանացանի համար գնել միայն հավաստագրված ու պիտակներով սերմեր: Հայաստանում թույլատրված սերմերի ցանկում գրանցված է ավելի քան 600 տեսակ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը