Հայկական օճառի արտադրությունը աճել է 13.1 տոկոսով Հայկական օճառի արտադրությունը 13.1 տոկոսով աճել է:  Սա 2022 թվականի հունվար-նոյեմբերի տվյալն  է,  որը  համեմատվել  է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Հայաստանում 2022-ի  11 ամսում արտադրվել է ավելի  քան 807 տոննա օճառ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում `մոտ 714 տոննա: Վիճակագրության համաձայն,  Հայաստանում 16.1%-ով ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: