Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը
Լուրեր |
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի:
Fitch-ն ընդգծել է, որ Ակբա բանկի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է 2022-2023 թվականների ընթացքում բանկի շահութաբերության և կապիտալիզացիայի կայուն, զգալի բարելավումներով: Ըստ Fitch-ի, վերջինս հիմնականում պայմանավորված է Հայաստանի բուռն տնտեսական աճով։
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է բանկի վարկային պորտֆելի որակի, ինչպես նաև վճարունակության մակարդակի բարելավման մասին:
Fitch-ի կանխատեսմամբ Ակբա բանկի շահութաբերությունը կավելանա բարենպաստ գործառնական միջավայրի շնորհիվ:
2023 թվականի ընթացքում Ակբա բանկը գրանցել է նշանակալի արդյունքներ՝
- 28.6 մլրդ ՀՀ դրամի շահույթի գեներացում, ինչպես նաև ակտիվների և կապիտալի շահութաբերության աննախադեպ բարձր ցուցանիշներ` համապատասխանաբար 3.9% և 23.6%,
- ավանդային պորտֆելի 18.6% աճ,
- քարտերի քանակի աճ՝ շուրջ 35,300 քարտով` շուկայում զբաղեցնելով առաջին հորիզոնականը,
- POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալի շուրջ 44% աճ` նախորդ համադրելի ժամանակահատվածի համեմատ,
- իր բաժնետերերին վճարել է շահութաբաժին՝ 4,4 մլրդ ՀՀ դրամի չափով։
Բացի այս, բանկի ակտիվներն աճել են 17.8%-ով, կապիտալը՝ 21.8%-ով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին