Հայաստանում ՏՏ ոլորտի ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն մինչև 2024-ի վերջ
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որով ՀՀ-ում ՏՏ ոլորտի ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն ևս մեկ տարով՝ մինչև 2024-ի վերջ։ Ստարտափների համար կպահպանվեն գործող արտոնությունները՝ եկամտահարկի իջեցված դրույքաչափը` 10 տոկոս՝ 20 տոկոսի փոխարեն և մնացած բոլոր հարկերից ազատումը: Այս արտոնություններն ուժի մեջ կմտնեն 2025-ին, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ընկերության համար կգործեն հինգ տարի ժամկետով։ 2025-ի արտոնություններից արդեն կօգտվեն ավելի քան 2300 ստարտափներ, ընդ որում` աջակցությունը բաց է նաև նրանց համար, որոնց հիմնադիրները օտարերկրյա քաղաքացիներ են։