- եթե սոցիալական ծախսը կատարվել է հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի համար, ապա «ծառայություն ստացող» և «սոցիալական ծախս կատարող» հատվածներում պարտադիր պետք է լրացնել հայտարարագիր ներկայացրած քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները։
- Եթե սոցիալական ծախսը կատարվել է ընտանիքի անդամի համար, ապա «ծառայություն ստացող» հատվածում պետք է լրացվեն ընտանիքի անդամի տվյալները (ՀԾՀ և անձը հաստատող փաստաթուղթ), իսկ «սոցիալական ծախս կատարող» դաշտում՝ սոցիալական ծախսը կատարած, այսինքն, հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի տվյալները։ Նշենք, որ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորվում է ֆիզիկական անձի կողմից հարկ վճարողին ներկայացված փաստաթղթրի հիման վրա (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ):

