ԵԱԶԲ–ն ՀՀ–ում տարեվերջին ակնկալում է գնաճի արագացում
Լուրեր |
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է Հայաստանում գնաճի արագացում մինչև տարեվերջ, սակայն կանխատեսում է, որ այն կմնա Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախային միջակայքից ցածր (4±1,5%), նշվում է ԵԱԶԲ վերլուծաբանների ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում,- գրում է arka.am-ը:
«Հայաստանում գների աճը սեպտեմբերին կազմել է 0.1% տարեկան կտրվածքով՝ մեկ ամիս առաջ 0.2% անկումից հետո։ Աննշան արագացումը պայմանավորված է պարենային հատվածում գների անկման տեմպերի և ներկրվող վառելիքի գների նվազմամբ»,- նշվում է ակնարկում։
Ակնարկում նաև նշվում է, որ օգոստոսին և սեպտեմբերին գնաճը սահմանափակող առանցքային գործոններն են եղել արտաքին գնային ճնշման թուլացումը և դրամավարկային կոշտ պայմանները:
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 2023 թվականի սեպտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատ, 12-ամսյա գնաճը կազմել է 0,1%` նույն տարվա օգոստոսի համեմատ՝ 0,9%։ 2023 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրված է 4% (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Հայաստանում գրանցվել է գների անկում։ Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ Սեպտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 0,1% գնաճ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․