ABNews

Կարևորել են Ստեփանակերտի և Բաքվի միջև անվտանգության անհրաժեշտությունը

Լուրեր | 2023/09/08 05:23

Կարևորել են Ստեփանակերտի և Բաքվի միջև անվտանգության  անհրաժեշտությունը
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակին ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին: Զրուցակիցները կարևորել են Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը