ABNews
Հարավային Կովկասն ուշադրության կենտրոնում է
Լուրեր | 2022/04/28 09:35

Հարավային Կովկասը գտնվում է Ռուաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին են վկայում ակտիվ այցերն ու հեռախոսազրույցները:
Ընդամենը վերջին 10 օրվա ընթացքում տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ էնդրյու Շոֆերը, ռուսաստանցի համանախագահ Իգոր Խավաևը, ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Այս այցերը ցույց են տալիս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չնայած չեն կարողանում այսօր միասնական դիրքերից հանդես գալ և շարունակել այս ձևաչափի աշխատանքը, բայց յուրաքանչյուրն առանձին-առանձին ակտիվ գործունեություն է ծավալում:
Մանրամասն տեսանյութում․
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
