ABNews

Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլար

Լուրեր | 2023/06/26 07:42

Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլար
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ուկրաինայի համար 110 միլիոն ավստրալական դոլար (գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլար) գումարի ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին: Այս մասին ասված է Ավստրալիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը,- գրում է b24.am-ը։ Կանբերան Միավորված ազգերի կազմակերպությանը կտրամադրի 10 միլիոն ավստրալական դոլար՝ Ուկրաինայի մարդասիրական կարիքները բավարարելու համար: Այս վերջին օգնության հետ միասին Ավստրալիայի ընդհանուր օգնությունն Ուկրաինային կկազմի 790 միլիոն ավստրալական դոլար, որից 610 միլիոնն ուղղվել է ռազմական աջակցությանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը