ՀԿԵ-ն սկսել է Երևանից Բաթումի ամառային փոխադրումները
Լուրեր |
Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության այս տարվա առաջին՝ Երևան-Բաթումի-Երևան գնացքը չվերթ է իրականացրել։ Այն վրացական հանգստավայր կհասցնի մոտ 120 ուղևոր,- գրում է b24.am-ը։
«Մենք ուրախ ենք ողջունել Վրաստան հանգստի մեկնող մեր առաջին ուղևորներին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի նրանց համար արձակուրդը սկսվի արդեն գնացք նստելուց.երկաթուղային կայարաններում ժամանակակից սպասարկումը, ծառայությունների լայն շրջանակը և ճանապարհին հարմարավետ պայմանները ստեղծում են հանգստի և հարմարավետության մթնոլորտ ուղևորության առաջին իսկ րոպեներից: Մինչև ամառային սեզոնի մեկնարկը վաճառված տոմսերի քանակը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ այս երթուղին մեծ պահանջարկ ունի Հայաստանի քաղաքացիների և հյուրերի շրջանում», – Գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Այս տարի չվերթերի հաճախականությունը 2022-ի համեմատ ավելացել է: Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:
Ուղևորների հարմարավետության ապահովմանն ուղղված մեկ այլ նորամուծություն էր Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղու փոփոխությունը «Ալմաստ» կանգառի փոխարեն գնացքը կմեկնի Երևանի կայարանից: Ավելի զարգացած ենթակառուցվածքներով երկաթուղային կայարանից մեկնելը Սևանում ամառային հանգստի սիրահարներին կապահովի ուղևորության առավել մատչելիություն: Չնայած երթուղու 36 կիլոմետր երկարացմանը, ճանապարհորդության ժամանակը կմնա անփոփոխ ՝ 3 ժամից մի փոքր ավելի: Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին մինչև ամառային փոխադրումների սեզոնի ավարտը, սակայն ավելացել է այս երթուղով ուղևորության արժեքը:
Նշենք, որ Հայաստանում գնալով լայն տարածում են գտնում երկաթուղային ուղեւորափոխադրումները։ Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9% կամ 193,5 հազար ուղևոր: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․