ABNews

Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել»-ները կփոխարինվեն ավտոբուսներով. Երևանի քաղաքապետարան

Լուրեր | 2023/05/29 08:47

Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել»-ները կփոխարինվեն ավտոբուսներով. Երևանի քաղաքապետարան
Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով. գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից․ «Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի համաձայն, հունիսի 1-ից կմեկնարկի «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները ավտոբուսային երթուղիներով փոխարինելու գործընթացը, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին: Ընդ որում, առանձին երթուղիների ուղեգծերը փոփոխվել են: Ուղեգծերի, սպասարկող շարժակազմի և երթուղիների վերաբերյալ առավել մանրամասն՝ https://shorturl.at/klEGW» :

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը