iPhone 15-ը և 15 Pro-ն արտաքնապես չեն տարբերվի
Լուրեր |
Նոր Apple iPhone 15 և iPhone 15 Plus սմարթֆոնների բազային տարբերակները կստանան 48 մեգապիքսելանոց նույն տեսախցիկը, ինչ ավելի թանկ Pro մոդելները։ Այս մասին հայտնում է MacRumors պորտալը՝ վկայակոչելով Haitong International Securities ընկերության վերլուծաբան Ջեֆ Պուի խոսքերը։
Ակնկալվում է, որ եռաշերտ 48 մեգապիքսելանոց նոր սենսորը կկարողանա մեծ ծավալի լույս կլանել, ինչի շնորհիվ էապես կբարելավվի լուսանկարների որակը: Սակայն, ըստ Ջեֆ Պուի, եթե Apple-ը նման որոշում կայացնի, ապա դա կարող է հանգեցնել iPhone 15-ի և iPhone 15 Plus-ի արտադրության հետաձգման։ Այս պահին ընկերության բրենդային նոր հեռախոսների շնորհանդեսը նախատեսված է 2023-ի սեպտեմբերին։
Ջեֆ Պուն նաև պնդում է, որ «դիզայնի խնդիրների» պատճառով iPhone 15 Pro մոդելները չեն ստանա ձայնի կարգավորման կողային հատուկ սենսորային կոճակները։ Այնուամենայնիվ, վերլուծաբանը դեռ վստահ է, որ Pro մոդելները կհամալրվեն տիտանե շրջանակով, բարելավված A17 Bionic չիպով և ավելացված օպերատիվ հիշողությամբ: Նաև iPhone 15 շարքի բոլոր չորս մոդելները կհամալրվեն USB-C պորտով՝ սովորական Lightning-ի փոխարեն։
NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Չինաստանում iPhone 14 Pro-ի օգտատերերը բողոքում են, որ սովորական օգտագործման ժամանակ մարտկոցը կարող է ուռչել, ինչի հետևանքով էկրանն սկսում է պոկվել հեռախոսի պատյանից։ Օգտատերերը սմարթֆոններն ուղարկել են սպասարկման ծառայություն՝ փոխարինման, սակայն շատ դեպքերում ծառայությունը հեռախոսները չի փոխարինել նորով, շտկել է միայն ուռածության խնդիրը, իսկ մարտկոցի մասին մանրամասներ չեն հայտնել:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․