Ամերիկյան IBM-ը չի վարձի աշխատողների, որոնց կարող է փոխարինել արհեստական բանականությամբ. Bloomberg
Լուրեր |
Ամերիկյան IBM ընկերությունը հայտարարել է դադարեցնում է նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը. խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք կարող են փոխարինվել արհեստական բանականությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով կորպորացիայի ղեկավար Արվինդ Կրիշնայի խոսքերին։
Ըստ Կրիշնայի՝ IBM-ն այս պահին ունի բեք օֆիսի շուրջ 26 000 աշխատակից, որոնք չեն շփվում հաճախորդների հետ։
«Ես տեսնում եմ, թե ինչպես առաջիկա հինգ տարում այդ մարդկանց 30%-ին հեշտությամբ փոխարինելու են արհեստական բանականությունը և ավտոմատացումը»,- ասել է IBM-ի ղեկավարը։
Bloomberg-ի գնահատականներով՝ խոսքը ընկերության 7800 աշխատակցի կրճատման մասին է։
Կրիշնան կարծում է, որ այնպիսի պարզ առաջադրանքները, ինչպիսիք են աշխատակիցներին վկայականներ տրամադրելը կամ մի բաժինից մյուսը տեղափոխումը, լիովին ավտոմատացված կլինեն: Այնուամենայնիվ, կադրերի բաժնի որոշ գործառույթներ, ինչպիսիք են աշխատողների արտադրողականության գնահատումը, առայժմ կմնան մարդու վրա՝ առնվազն առաջիկա տասը տարվա ընթացքում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․