ABNews

Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով

Լուրեր | 2024/02/19 05:03

Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով
Փետրվարի 19-ից Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլեւս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները եւ քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները նշված էլեկտրոնային հասցեով կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը