«ՄԱՆԹԱՇՅԱՆՑ» գործարարների միության այցը Արմավիր
Լուրեր |
Իսահակյանների ընտանիքի համար մեկ դուռը կարելի է ասել որ շրջադարձային էր: Այդտեղ ստեղծվեց ընտանեկան բիզնեսի առաջին կրպակը, որը դարձավ խանութ, հետո խանութներ, ավելացավ պահեստը, իսկ Արմավիր քաղաքի միակ մոլը պատկանում է Իսահակյանների ընտանիքին: Այժմ ամեն բան հերթով.
Շենքը, որն Արմավիր քաղաքում է, Իսահակյան կենտրոնն է: Ի դեպ այն ունի թամանյանական ճարտարապետություն, որակյալ ու ամուր պատեր: Առաջին հարկում գործարար, Մանթաշյանց գործարարների միության անդամ Համլետ Իսհակայանի խանութն է: Իննսունականներին երիտասարդ Համլետ Իսահակյանի արտասահմանյան մեկ այցը փոխեց նրա կյանքի հունը:
Համլետ Իսահակյանի նպատակն է, որպեսզի իր գործունեությամբ նպաստի քաղաքի զարգացմանը: Ներդրումները դանդաղ, բայց հաստատուն կերպով կարծես թե արդարացնում են նպատակը: Բիզնեսի զարգացմանը նպաստելու համար ձեռներեցին հյուրընկալվել են Մանթաշյանց գործարարների միության անդամները: Նրանք ծանոթանում են գործունեությանը, ուսումնասիրում տարածքները, նաև մշակում ապագա գործակցության պլաններ: Օրինակ այս շենքի երկրորդ հարկում գործում է մանկապարտեզ, իսկ տարածքի մի զգալի հատված ազատ է, որը կարող է ծառայել այլ նպատակներով: Համլետ Իսահակյանը բաց է առաջարկների և խորհուրդների համար:
Գործարարի հաջորդ կանգառը պահեստ-խանութն է: Գործում է մանրամեծածախ վաճառք: Այն քաղաքացիները, որոնք փնտրում են ավելի մատչելի ապրանք, կարող են անհրաժեշտ տեսականին գտնել այստեղ: Հաջորդ ու դեռ ամենամեծ ձեռքբերումը Իսո Մոլն է: Այն Արմավիրի միակ մոլն է, որը բավարարում է բազմաթիվ պահանջներ:
Գործարարը նորամուծություններին հետևում է ճամփորդությունների ընթացքում: Ինչ որ նրան դուր է գալիս, իսկույն հայտնվում է մոլում: Նա առայժմ գործունեությունը կենտրոնացրել է Արմավիրում:
https://www.youtube.com/watch?v=pzpRNV8kHXo
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․