Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրից օգտվել ցանկացողների գրանցումը. 1 ք․մ․ արժեքը առանց ներքին հարդարման՝ 364,000 դրամ, ներքին հարդարմամբ՝ 414,000 դրամ
Լուրեր |
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև պայմանները նկարագրող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn):
Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին:
Այսպիսով՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024թ․ մարտի 22-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ, իսկ մինչև մարտի 25-ը՝ կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190010)։
Բնակարանների 1 ք․մ․ արժեքը առանց ներքին հարդարման 364,000 դրամ է, իսկ ներքին հարդարմամբ 414,000 դրամ։
Դիմումատուների տվյալները յուրաքանչյուր գերատեսչություն պետք է լրացնի ծրագրի կայքէջում։ Այնուհետև ինքնաշխատ եղանակով ձևավորված գերատեսչական տեղեկանքը և դիմում-հայտերը գերատեսչությունները պետք է ներկայացնեն Քաղաքաշինության կոմիտե մինչև ապրիլի 3-ը։
«Նոր Երևան» թաղամասում հանրային ծառայողներին մեկ միասնական փուլով նախատեսված է բաշխել 996 բնակարան և 700 ավտոկայանատեղի։
Բնակարաններին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում (https://charagayt.am/?app=AppProject&page=district...)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․