ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
Լուրեր |
ՀՀ կենտրոնական բանկը «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը։
«Ի պատասխան մարտի 19-ի Ձեր հարցման, հայտնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին», – նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ՝ ի գպատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը։
ՀՀ–ում «Мир» քարտերի սպասարկման մասին
ՌԲԿ-ն այսօր հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի «դուստրը»)։
ՎՏԲ–Հայաստան Բանկից հայտարարեցին, որ մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս։
«Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը։ ՎՏԲ Խմբի բանկերի և ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես և նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ և Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով», – հայտնում է ՎՏԲ–Հայաստան Բանկից։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը մեկնաբանության համար դիմել է նաև Armenian Card վճարային համակարգ։
Պատժամիջոցների վերաբերյալ ԿԲ–ի դիրքորոշման մասին
Ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը Capital Markets Armenia կոնֆերանսի ժամանակ ասել է, որ Հայաստանը չի միացել պատժամիջոցների որևէ ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին։ «Մենք ողջունում ենք, որպեսզի Հայաստանը դառնա կենտրոն օտարերկրյա արժեթղթերի առուվաճառքի համար... Մեկ այլ տեսանկյունից՝ անհրաժեշտ է շատ հստակ հետևել ինչպես փողերի լվացման, այնպես էլ պատժամիջոցների դեմ պայքարի բոլոր պահանջներին», – ասել է նա։
Աղբյուր՝ arka.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․