Ներկայացվել են արցախցիների զբաղվածության պետական աջակցության ծրագրի բաղադրիչները
Լուրեր |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին:
Զարուհի Մանուչարյանը, անդրադառնալով զբաղվածության պետական աջակցության ծրագրին, ներկայացվել է, որ այն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանք և երրորդ բաղադրիչը՝ վերոնշյալ երկու բաղադրիչները միասին և աշխատանք:
Ռուբեն Սարգսյանը, մանրամասնելով այս բաղադրիչները: Առաջին բաղադրիչի համար նախատեսված է 50 հազար դրամ ուսման վարձի փոխհատուցում և 50 000 դրամ կրթաթոշակի տրամադրում: Ուսուցման տևողությունը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն երեք ամսով, որի ընթացքում պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի, մնացած պահումների մինչև 50 հազար դրամը: Աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչի տևողությունը մինչև 3 ամիս է: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 հազար դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը: Դրանից հետո ևս երեք ամիս պետությունը փոխհատուցում է եկամտահարկի մինչև 50 հազար դրամը: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է: Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է՝ առկա է մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձ և հարկերի փոխհատուցում: Նույն ձևով մինչև 6 ամիս ուսուցման տևողությունն է, վճարվելու է և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա պրակտիկայի գումարն ու հարկերի փոխհատուցումը:
Փոխնախարարը նշել է, որ ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին լինի ԼՂ-ից բռնի տեղահանված և վերջին երեք ամսվա ընթացքում որևէ աշխատանք չունենա: Ծրագրով հետաքրքրվել է ավելի քան 1000 հոգի: Պայմանագիր է կնքվել 133 հոգու հետ:
Ռուբեն Սարգսյանը նշել է նաև, որ բացի պետական աջակցության այս ծրագրից, աշխատանք փնտրողներին առանձին ծառայություն է մատուցվում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային գրասենյակների միջոցով: Աշխատանք փնտրող բոլոր հայրենակիցները կարող են դիմել, տեղում խորհրդատվություն ստանալ և ըստ ծրագրերի ուղղորդվել: Փոխնախարարի ներկայացմամբ, առանց վերոնշյալ բաղադրիչների կիրառման, արդեն իսկ աշխատանքի է անցել 1618 հոգի:
Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ զբաղվածության մեկ այլ ծրագիր էլ իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից, որի շրջանակում խրախուսվում են մշակող արդյունաբերության ոլորտի այն տնտեսվարողները, որոնք աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ՀՀ քաղաքացիներին: ՀՀ այն քաղաքացիներին, որոնք 12 ամիս անընդմեջ տնտեսվարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ, աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում: Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում: Ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ միջոցառումից օգտվելու նպատակով շահառուն պետք է մուտք գործի ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և «Հաշվետվություններ» բաժնում լրացնի 282-րդ հայտը, որպեսզի ստուգի ծրագրի հետ իր համապատասխանությունը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45 -
Վրաստանի վարչապետը հայտարարել է Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալների բազմակի աճի մասին
2026/01/23/ 12:41 -
Ղարաբաղում մնացած հայերը վերադարձել են Հայաստան
2026/01/23/ 12:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․