Կառուցապատման թույլտվությունները 4 մարզում կտրամադրվեն e-permits.am էլեկտրոնային համակարգի միջոցով
Լուրեր |
Կառուցապատման թույլտվությունների ստացման ողջ գործընթացը հանրապետության 4 մարզում 2024թ․ մայիսի 1-ից կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը փետրվարի 29-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով ընդլայնվում է e-permits.am էլեկտրոնային համակարգի կիրառությունը։
Այսպիսով՝ նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացում ներգրավված պետական, համայնքային մարմինների և մատակարար կազմակերպությունների հետ կապը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կիրականացվի էլեկտրոնային e-permits.am հարթակում՝ «մեկ պատուհան» սկզբունքով։ Արդյունքում՝ կկրճատվի վերջիններիս հետ կառուցապատողների շփումը, պահանջվող ժամանակը, կապահովվի գործընթացների թափանցիկությունը, ինչպես նաև կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման հետ կապված առկա խնդիրները։
Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգ և կծառայի որպես շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան:
Սահմանված ընթացակարգի շնորհիվ առցանց եղանակով հասանելի կլինեն ներգրավված կառույցների համաձայնեցումները, տուրքերի վճարումները կկատարվեն էլեկտրոնային եղանակով, ինքնաշխատ եղանակով կստուգվեն մուտքագրվող տվյալները, կապահովվի տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանների միջև կապը, կօգտագործվեն առցանց քարտեզներ և այլն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից e-permits.am համակարգը պիլոտային կարգով արդեն գործարկվում է Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում։ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը քաղաքաշինական թույլտվությունների գործընթացը Հայաստանում ամբողջությամբ իրականացնել էլեկտրոնային միասնական հարթակում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․