ABNews
Մերսեդես և Զարուհի մոնոթատրոնը՝ Բրոդվեյում
Լուրեր | 2022/11/14 08:58

Ամերիկյան Բրոդվեյում ցուցադրվել է Հայաստանից թատերագիր Անուշ Ասլիբեկյան-Արծրունու Մերսեդես և Զարուհի մոնոթատրոնը։ United Solo փառատոնին հայաստանցի հեղինակի մոնոթատրոնի դերակատարուհին եղել է նյույորքաբնակ ճանաչված դերասանուհի, մեր հայրենակցուհի Նորա Արմանին։ Վերջինս նաև անգլալեզու հանդիսատեսի համար ադապտացրել էր Հայաստանում 2015-ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակին և Մեծ Եղեռնի թեմայի մոտիվներով գրված այս պիեսը։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել ճանաչված քննադատ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարվին Կարլսոնը, որն ավելի ուշ հայտարարել է. «Նորա Արմանին ներկայացրեց միաժամանակ մտահոգիչ, վառ, մարդկային և հումորային պատմություն, հատկապես տպավորիչ վերջաբանով»:
Ըստ առկա տեղեկությունների, սա Հայաստանից հեղինակի առաջին պիեսն է, որը բեմադրվում է հռչակավոր Բրոդվեյում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
