Մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը Չինաստանն անվանել էր միակ երկիրը, որն ունակ է փոխել աշխարհակարգը։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը դեռևս դիտարկում է Չինաստանի քաղաքականությունը որպես միջազգային կարգի հիմնական երկարաժամկետ մարտահրավեր, սակայն չի ցանկանում հակամարտություն կամ «նոր սառը պատերազմ»։
ABNews
WSJ. ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է սահմանափակել ներդրումները Չինաստանում
Լուրեր | 2022/06/14 05:54

Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են օրինագիծ ընդունել Չինաստանի տնտեսությունում ներդրումներ անող ամերիկյան ընկերությունների նկատմամբ սահմանափակումները խստացնելու համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Օրինագծի համաձայն ՝ ԱՄՆ-ում գործող ընկերությունները պետք է տեղեկատվություն տրամադրեն ներդրումների որոշակի տեսակների մասին։ Ներդրումների ստուգման և արգելափակման նոր միջգերատեսչական հանձնաժողովը կստուգի, թե արդյոք այդ ներդրումները բխում են երկրի ազգային անվտանգության շահերից։ Կոնգրեսը կարծում է, որ այս միջոցը կբարձրացնի ԱՄՆ մրցունակությունը Չինաստանի նկատմամբ և կսահմանափակի երկրի ներգրավվածությունը չինական տնտեսության տեխնոլոգիական հատվածում։
Ավելի վաղ Չինաստանի Ռենմինի համալսարանի Չոնգյան Ֆինանսական Հետազոտությունների Ինստիտուտի գիտաշխատող Լյու Ժիկինը հայտարարել էր, որ Չինաստանը դիտվում է որպես Արևմուտքի կողմից Ռուսաստանին Չինաստանից և նույնիսկ Չինաստանին մնացած աշխարհից մեկուսացնելու փորձ։ Նա դա անվանել է ԱՄՆ-ի կողմից մնացած աշխարհում գերիշխելու սեփական ճանապարհը ստեղծելու փորձ:
Մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը Չինաստանն անվանել էր միակ երկիրը, որն ունակ է փոխել աշխարհակարգը։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը դեռևս դիտարկում է Չինաստանի քաղաքականությունը որպես միջազգային կարգի հիմնական երկարաժամկետ մարտահրավեր, սակայն չի ցանկանում հակամարտություն կամ «նոր սառը պատերազմ»։
Մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը Չինաստանն անվանել էր միակ երկիրը, որն ունակ է փոխել աշխարհակարգը։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը դեռևս դիտարկում է Չինաստանի քաղաքականությունը որպես միջազգային կարգի հիմնական երկարաժամկետ մարտահրավեր, սակայն չի ցանկանում հակամարտություն կամ «նոր սառը պատերազմ»։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
