770 միլիոն դոլարի աշխատավարձային ֆոնդ ունեցող ՏՏ ոլորտը էական ազդեցություն կունենա տնտեսական մյուս ճյուղերի վրա
Լուրեր |
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտն է՝ գրանցելով կտրուկ աճ 2022 թվականին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՏՏ համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը՝ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ։
«Հիմնականում աճը պայմանավորված էր Ռուսաստանից ռելոկանտ ընկերությունների մուտքով Հայաստան։ 2022 թվականին ոլորտի շրջանառությունը հասել է 589 միլիարդ դրամի՝ մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլարի։ 2018-2022 թվականներին ՏՏ ոլորտը աճել է 45,7 տոկոսով այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքը տարեկան աճել է 9 տոկոսով։
Այս տեմպով արագ աճը նպաստել է տնտեսության մեջ ոլորտի դերի նշանակության բարձրացմանը և ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը հասել է մինչև 7 տոկոսի։
Նույնիսկ ռելոկանտներին հանելու դեպքում ՏՏ ոլորտը տարեկան 32 տոկոս աճ է արձանագրել, որը 3 անգամ ավելի արագ է, քան ՀՆԱ-ի աճն է»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հարկային արտոնությունները լրացուցիչ խթան են հանդիսացել ՏՏ ոլորտի աճի համար։
«Արտոնություն ստացած ընկերությունների աճը 23 տոկոս կետով արագ է եղել, քան արտոնություններ չստացած ընկերությունների աճը։ Եթե նույնիսկ հանում ենք 2022 թվականին գրանցված ռելոկանտներին, նորից տեսնում ենք, որ ավելի արագ են աճ գրանցել արտոնություն ստացած ընկերությունները»,- նշեց Հովհաննիսյանը։
ՏՏ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ ՏՏ ոլորտի կողմից 2022 թվականին շուրջ 60 միլիարդ դրամի եկամտային հարկ է վճարվել, որը 2018 թվականի նկատմամբ աճել է 3 անգամ, վճարվել է 1,1 միլիարդ դրամի շահութահարկը, որը մոտ 7 անգամ աճ է գրանցել 2018 թվականի համեմատ։
«ՏՏ ոլորտը եզակի ոլորտներից է, որտեղ բարձր է միջին աշխատավարձը։ 2022 թվականին այն կազմել է 1 միլիոն դրամ, որը 3,8 անգամ բարձր Հայաստանի միջին աշխատավարձից։
Հստակ չենք կարող ցույց տալ, թե ինչպես է ազդել այլ ոլորտների վրա ՏՏ ոլորտի աճը, բայց, միանշանակ է, որ 770 միլիոն դոլարի աշխատավարձային ֆոնդ ունեցող ոլորտը էական ազդեցություն կունենա տնտեսության այլ ոլորտների աճի արագացման վրա»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․