Ներդրումային ոլորտը հոկտեմբերի 8-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երկուշաբթի օրը փակվել են կարմիր գոտում. Dow Jones Industrial Average-ը նվազել է 0.94%-ով՝ հասնելով 41,954.24 կետի: S&P 500-ի արժեքը կրճատվել է 0.91%-ով՝ հասնելով 5,698.94 կետի: S&P 500 ֆյուչերսը երեքշաբթի կորցրել է 0.10%: Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.08%-ով՝ հասնելով 38,891 կետի: Կորեական KOSPI-ն կորցրել է 0.59%-ով՝ հասնելով 2,595.01 կետի: Չինական Shanghai Composite-ը աճել է 4.15%-ով՝ հասնելով 3,474.53 կետի արձակուրդներից հետո:
Մակրոէկոնոմիկա
1. Գերմանիայի արդյունաբերական պատվերների ծավալը օգոստոսին կրճատվել է 5.8%-ով՝ ամսական հաշվարկով, ինչը զգալիորեն վատթար է կանխատեսված 1.9%-ի անկումից:
2. Չինաստանի Կենտրոնական բանկը հինգերորդ ամիս անընդմեջ զերծ է մնացել ոսկու գնումներից՝ կապված ոսկու գների տատանումների հետ:
3. Եվրոգոտում մանրածախ վաճառքները օգոստոսին աճել են 0.2%-ով՝ ամսական, և 0.8%-ով՝ տարեկան:
Ապրանքային շուկաներ
Ոսկին վաճառվում է $2,641.5 մեկ ունցիայի համար՝ մնալով նախորդ մակարդակում: Նավթի գնանշումները երկուշաբթի աճել են: Brent նավթի գինը կազմում է $79.6 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $75.9:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Clearstream Banking-ը հոկտեմբերի 3-ին հայտնել է, որ դադարեցվել են ռուսական ADR/GDR փոխարկման գործարքները: BNY Mellon-ի և Citi-ի հետ կապված անավարտ գործարքները չեղարկվել են, իսկ DR-ագենտների հետ գործարքների մասին տեղեկությունը դեռևս չի ստացվել:
2. Globaltrans-ի բաժնետերերը հաստատել են 520 ռուբլով GDR-ների հետգնման ծրագիրը: Վերադարձի գործընթացը կսկսվի հոկտեմբերի 8-ից և կավարտվի 2024-ի նոյեմբերի 6-ին:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․