ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն օգոստոսին երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է 142,000-ով, իսկ գործազրկության մակարդակը 4.3%-ից նվազել է մինչև 4.2%:
ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը հուլիսին նախորդ ամսվա համեմատ աճել է 7.9%-ով և կազմել 78.8 միլիարդ դոլար՝ հասնելով վերջին 2 տարիների առավելագույն մակարդակին։ ՌԴ կենտրոնական բանկի կողմից կատարված հարցումների արդյունքներով տարեվերջին երկրում սպասվում է 7.3% գնաճ, ինչը բավականին բարձր է թիրախային 4% գնաճից։ Վերլուծաբանների կանխատեսմամբ ԿԲ-ն սեպտեմբերին կայանալիք նիստին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կսահմանի 18%՝ այն մինչև տարեվերջ բարձրացնելու հեռանկարով։ ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ ոչ բարենպաստ զեկույցի հրապարակումից հետո նավթի գները նվազել են ավելի քան 2%-ով։ Brent տեսակի նավթի գինը կազմել է 71.06 դոլարի մեկ բարելի դիմաց՝ գրանցելով 2021թ. դեկտեմբերից ի վեր նվազագույն արժեքը։ Չինաստանի արտարժույթի պահուստների ծավալը օգոստոսին աճել է 31.8 միլիարդ դոլարով և կազմել 3.28 տրիլիոն դոլար՝ հասնելով 2015թ.-ից ի վեր առավելագույն մակարդակին։ finarm.amABNews
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր | 2024/09/08 10:03

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/06 20:20
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

Լուրեր | 2026/11/06 19:19
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

Լուրեր | 2026/11/06 18:20
12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։Տեղական նշանակությ...

Լուրեր | 2026/11/06 18:19
Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի (Goethe-Institut) նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։Ինչու է դա կարևոր. Գյոթե ինստիտուտն առանցքային դերակատար...

