Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը 2001թ.-ից ի վեր նվազագույնն է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «Տնտեսական ազատության ինդեքս - 2024» զեկույցի ուսումնասիրությամբ արձանագրած կարևոր դրույթները։ Նշենք, որ «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը հրապարակվում է 1995թ.-ից ի վեր։ Տարեկան զեկույցում տվյալ տարվա համար գնահատվում է տարբեր երկրների տնտեսական ազատությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կատարելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ:
Այսպես՝
- Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է և կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։ Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։
- Վերջին 3 տարիներին Հայաստանն ընդգրկված է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Հիշեցնենք, որ 2020 և 2021թթ.-ին Հայաստանն ավելի բարձր՝ տնտեսապես «հիմնականում ազատ», երկրների խմբում էր:
- Այս տարվա զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
- Զեկույցում ընդգրկված աշխարհի 176 երկների ՏԱԻ-ն հաշվարկվում է որպես 4 խմբում խմբավորված 12 ենթաինդեքսների միջին թվաբանական: Հայսատանի գծով 4 խմբերից ամենաանբարենպաստը «Օրենքի գերակայություն» խմբի վիճակն է։ Խմբի 3 ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը համարվում է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ», իսկ մեկի գծով՝ «Արդարադատության արդյունավետության» գծով` «ճնշված»։ Այս խմբում է ընդգրկված նաև «Կոռուպցիայի բացակայություն» ենթաինդեքսը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.6 միավորով և հասել է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ» երկրների խմբի նվազագույն շեմին։ Զեկույցում խմբին նվիրված հատվածում նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
- Նախորդ տարվա համեմատ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսի 3 միավորով անկման պատճառով Հայաստանը այս ենթաինդեքսի գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից տեղափոխվել է «չափավոր ազատ» երկրների խումբ` հիմնականում պայմանավորված բարձր գնաճի պատճառով ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ագրեսիվ զսպող քաղաքականությամբ։ Ի դեպ, «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսի գծով նախորդ տարում ևս անկում է գրանցվել՝ 7 միավորով։
- Հայաստանը «հիմնականում ազատ» երկրների խմբից «չափավոր ազատ» երկրների խումբ է տեղափոխվել նաև «Հարկաբյուջետային կայունություն» ենթաինդեքսի գծով, քանի որ դրա մեծությունը նվազել է 2.3 միավորով։ Այս փաստը թերևս պայմանավորված է վերջին տարիներին պարտքային միջոցների ավելացմամբ, որոնք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու փոխարեն մեծամասամբ հատկացվել են ընթացիկ ծախսերին: Ի դեպ, այս ենթաինդեքսի գծով անկում է գրանցվում արդեն երրորդ տարին անընդմեջ։
- Հայաստանը 12 ենթաինդեքսներից միայն մեկի՝ «Հարկային բեռ» ենթաինդեքսի գծով է համարվում տնտեսապես «ազատ» երկիր, իսկ «Արդարադատության արդյունավետության» գծով դասվում է տնտեսապես «ճնշված» երկրների շարքին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45 -
Վրաստանի վարչապետը հայտարարել է Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալների բազմակի աճի մասին
2026/01/23/ 12:41 -
Ղարաբաղում մնացած հայերը վերադարձել են Հայաստան
2026/01/23/ 12:38 -
Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
2026/01/23/ 12:33 -
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները. ՀՀ կառավարություն
2026/01/23/ 12:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․