Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվա մարտից, երբ հայտնի կդառնա մրցույթում հաղթած ընկերությունը: Այս մասին տեղեկացրեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարության այսօրվա նիստին:
Նա ասաց, որ նախագիծը նախատեսում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին տրամադրել նոր նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր: Նախագիծը կարգավորում է երկրորդ բուն մրցութային փուլին վերաբերող հարցերը, որպեսզի գործընթացը ավելի որակյալ իրականացվի և ընտրվի լավագույն մատակարարը, որը կկարողանա ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին:
Փոխնախարարը նշեց, որ ծրագրի մեկնարկին շուկայի ուսումնասիրություն է իրականացվել՝ հասկանալու, թե ինչ մատակարարներ կան և ինչ առաջարկներ կարող են տրամադրել: Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը և առաջին փուլը, որտեղ ընտրվել են որակավորված թեկնածուները: Այս փուլում 5 միջազգային առաջատար ընկերություններ հայտավորումներ են ներկայացրել, որոնք ունեն փորձառություն բիոմետրիկ անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ոլորտում:
Հայտերի գնահատման փուլում ընտրվել են 3 արտասահմանյան ընկերություն՝ երկու գերմանական և մեկ ֆրանսիական: Ներկայում բանակցություններ են ընթանում, և մատակարարները առաջարկում են երկարաձգել քննարկումների փուլը՝ որպեսզի ՆԳՆ-ն ավելի հստակ ձևակերպի պահանջները:
Սարգսյանի խոսքով՝ երեք ընկերությունները իրենց առաջարկները կներկայացնեն մինչև ընթացիկ տարվա ավարտը, հաղթողը կորոշվի հաջորդ տարվա մարտին, իսկ ծառայությունների մատուցման մեկնարկը նախատեսված է 2026 թվականի մարտին:
Նա նշեց, որ 2026 թվականի մարտին պատրաստ լինելու դեպքում ծառայությունների մատուցումը կմեկնարկի, սակայն պետք է զգուշավոր լինել ժամկետների հետ կապված, քանի որ մրցույթի ընթացքում հնարավոր են բողոքարկումներ:
Փոխնախարարը հավելեց, որ սա կարևոր ուղղություն է նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության տրամաբանության մեջ, և նախատեսվող անվտանգության կանոնները կբավարարեն բարձր ստանդարտներին:
ABNews
Հայաստանում նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգ կլինի
Լուրեր | 2024/08/08 06:58

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/06 20:20
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

Լուրեր | 2026/11/06 19:19
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

Լուրեր | 2026/11/06 18:20
12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։Տեղական նշանակությ...

Լուրեր | 2026/11/06 18:19
Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի (Goethe-Institut) նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։Ինչու է դա կարևոր. Գյոթե ինստիտուտն առանցքային դերակատար...

