ABNews

Որքան են կազմել Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2024թ.-ի հունվար-մայիսին

Լուրեր | 2024/07/08 09:30

Որքան են կազմել Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2024թ.-ի հունվար-մայիսին
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,029 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.8 մլրդ դրամով կամ 7.7%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջեի ծախսերը կազմել են 1․029 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 20․4%-ով կամ 174․6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 100․66 մլրդ դրամով և կազմել 64․5 մլն դրամ։ 2024թ. մայիս ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 165․6 մլրդ դրամ, ծախսերը՝ 211․9 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 46․4 մլրդ դրամ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը