Վաղվա սպասվող իրադարձություններ
Լուրեր |
????Ի ՞նչ է սպասվում 02.08.23-ին
⚡️ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ հարցազրույցը Մեդիա կենտրոնում տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ին։ Թեման՝ «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել»։
⚡️Հրապարակվելու են մուլտիպլեքսում հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ին, հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:
⚡️Կրթական, մշակութային և ժամանցային Jazz business միջոցառում
Օգոստոսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Իսահակյան 14 հասցեում գտնվող Friend's House հակասրճարանում տեղի կունենա Jazz business միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիս։
⚡️Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2023
Օգոստոսի 1-ից 7-ը «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի կունենա «Խաղաղության կնիք» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2023»-ը: Սիմպոզիումին մասնակցելու է 82 գեղանկարիչ 15 երկրից։
⚡️«Բալայան» արտ ստուդիայի սաների «Գույներն են խոսում» ցուցահանդեսը
«Բալայան» արտ ստուդիայի սաների «Գույներն են խոսում» խորագրով ցուցահանդեսը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 18–ին, Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում։ Ցուցահանդեսը բաց է օգոստոսի 2-ին եւ 3-ին։
⚡️«Մեծամորի գաղտնիքը» բաներային ցուցադրություն
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13-ին, սիրով հրավիրում ենք Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան՝ ներկա գտնվելու «Մեծամորի գաղտնիքը» խորագրով բաներային ցուցադրությանը:
⚡️Ազգային ինքնության ճգնաժամի խնդիրը
Պերֆորմանսի մասնագետ, մշակութաբան, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոցի դասախոս Մարիա Անտոնյանը կանդրադառնա ժամանակակից մշակույթի թեժ թեմաներից մեկին՝ նկատի ունենալով ազգային ինքնության ճգնաժամի խնդիրը։ Օգոստոսի 2-ին, ժամը 20-ին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/20 22:00
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և ,իջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/20 19:19
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
2026/01/20/ 22:00 -
Ավելի լավ աշխատանքային միջավայրի ձևավորումը սկսվում է «շնորհակալություն» ասելուց․ օգտակար խորհուրդներ
2026/01/20/ 21:00 -
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը` միջազգային հավաքների կենտրոն․ մարզահամալիրում տարեսկզբին մարզվում են 200-ից ավելի մարզիկներ
2026/01/20/ 20:30 -
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
2026/01/20/ 19:19 -
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
2026/01/20/ 17:21 -
Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
2026/01/20/ 15:56 -
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
2026/01/20/ 15:45 -
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․