Գործակցության նոր ձևաչափ. Գյումրիում տեղի է ունեցել sales camp-ը
Լուրեր |
Նոր ձևաչափ գործարարների գործակցության և գործարար նոր կապեր հաստատելու համար: «Մանթաշյանց գործարարների միությունը» նոր ձևաչափի մեկնարկը տվեց Գյումրիում: Վաճառքի ճամբարը կամ SALES CAMP- ն գործարարներին օգնելու է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ հանդիպել իր պոտենցյալ գործընկերոջն ու գտնել գործակցության առնվազն մի քանի ուղի և պատճառ։
«Մանթաշյանցը մի քանի խնդիր ունի: Մեր հիմնական ուղղություններնմ ինչի վրա աշխատում ենք, դաա նեթվորքինգն է, կապերի հաստատումը, կրթական միջոցառումներն են, զվարճանքը, և հարաբերություններ իշխանությունների հետ՝ բիզնեսի հետ կապված թեմաներով: Այսօրվա հանդիպումը մտնում է նեթվորքինգ թեմայի մեջ»,- ասաց «Մանթաշյանց գործարարների միության» համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:
Այստեղ գործարարները սահմանում են բարձր նշաձող, որին հասնելու միակ ճանապարհը սերտ գործակցությունն է: Այս հարցում իր մասնագիտական հմտություններով կաջակցի ՄերակիՓալ ընկերության հիմնադիր, ռեԱրմենիա գործակցության հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը:
«Այսօր խոսքը գնում է նրա մասին, որ ոչ թե փոխանցվում են գիտելիներ, այլ ստեղծվում են նոր կապեր: Ու այստեղ ամենակարևորը իմաստալից կապեր ձեռք բերելն է: Որպես կանոն, նմանատիպ միջոցառոմներ շատ են արվում, որի ժամանակ մարդիկ ծանոթանույմ են իրար հետ: Բայց ըստ վիճակագրության, լավագույն կապերը ստեղծվում են այն ժամանակ, երբ դու պատրաստ ես դիամցինի համար ինչ-որ բան անել»,- ասաց ռեԱրմենիա հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը:
Հավաքված գործարարների թիվ մեկ նպատակն է, հնարավորինս օգնել դիմացինին:
«Անկեղծ ասած, երբ այս ֆորմատի մասին ինֆորմացիա ստացա, չէի պատկերացնում որ ձևաչափը կլինի այսքան հետաքրքիր ու արդյունավետ: Բայց յոթ-ութերորդ հանդիպումից ես արդեն ինձ մոտ չորս կոնտակտ նշեցի, որը որ քննարկեցինք ու հասկացա թե իր արդյունավետությունն ինչքան բարձր է»,-ասաց «Մանթաշյանց գործարարների միության» Լոռի մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Դանիելյանը:
Այս պահի դրությամբ Մանթաշյանց գործարարների միությունն աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցն է, իսկ Հայաստանի տարբեր քաղաքներում, մասնավորապես Վանաձորում և Գյումրիում ունեն բիզնես ակումներ: Դրա նպատակը Երևանի ապակենտրոնացումն է: Այս ֆորմատը բառի լավ իմաստով, գործարարներին դրդում է գործակցության:
«Այս sales camp-ը ուղղված է միասին վաճառելու, միասին պրոեկտներ ստեղծելու համար: Բուն միջոցառման նպատակը դա է, որ պետք է դա զարգացվի»,- ասաց «Մանթաշյանց գործարարների միության» Գյումրիի մասնաճյուղի համակարգող Արտակ Գևորգյանը:
Այս պահին միության անդամներն ամբողջ աշխարհում ավելի քան 400 են: Յուրաքանչյուր գործարար չի կարող դառնալ բիզնես միության անդամ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ որշակի չափանիշներ: Հայաստանում Մանթաշյանց գործարարների միության թիվը մոտ 300 է:
https://www.youtube.com/watch?v=7-p7kXnhwqc
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․