Մասնագիտություններ, որոնց կփոխարինի ChatGPT-ն
Լուրեր |
Փենսիլվանիայի համալսարանի և OpenResearch-ի գիտնականները հոդված են հրապարակել ChatGPT չաթ-բոտի մի շարք մասնագիտությունների փոխարինման հեռանկարների մասին։ Հետազոտողների եզրակացությունները հիասթափեցնող են նրանց համար, ովքեր անհանգստանում են իրենց աշխատանքի համար:
Կառավարման, տնտեսական և նույնիսկ ստեղծագործական խնդիրները կարող է վստահվել նեյրոնային ցանցին:
Նեյրոնային ցանցը ոչ միայն սովորել է ընդունել վիզուալ հարցումները, այլ, ընդհանուր առմամբ, դարձել է շատ ավելի խելացի և ստեղծագործ։ Սա գիտնականների և արհեստական բանականության սիրահարների մոտ հարց է առաջացրել. «որքանո՞վ է հավանական այն սցենարը, ըստ որի ChatGPT-ն կփոխարինի մարդկանց մասնագիտությունների մեծ մասում»: Փենսիլվանիայի համալսարանի և OpenResearch-ի հետազոտողները կարծում են, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա տարիներին:
Հետազոտողների կարծիքով՝ վեբ դիզայներները (100%), մաթեմատիկոսները (100%), գրողները (100%) և բլոկչեյն ինժեներները (94,1%) գտնվում են նեյրոնային ցանցով փոխարինվելու ամենամեծ վտանգի տակ։ Լավ լուրն էլ այն է, որ աշխատանք կորցնելը կարող է չանհանգստացնել ֆիզիկական գործի հետ կապված ոլորտների մարդկանց՝ ատաղձագործներ, ներկարարներ, խոհարարներ, մեքենա վերանորոգողներ և վարսահարդարներ։
Ըստ հոդվածի՝ ChatGPT-ի լեզվական մոդելները կարող են կատարել մասնագիտությունների 49%-ի առաջադրանքների մինչև կեսը։ Ավելին, աշխատանքը կորցնելու շանսերն ավելի բարձր են նրանց մոտ, ովքեր այժմ զբաղվում են բարձր վարձատրվող գործով ։ Մասնավորապես, վտանգի տակ են հայտնվել ծրագրավորողներն ու լրագրողները։
Մեկ շաբաթ առաջ OpenAI-ը ներկայացրեց ChatGPT չաթ-բոտի չորրորդ սերունդը։
Աղբյուրը՝ Fintech.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս «թռիչքային» աճ ապահովել վաճառքի բաժնում. 3 հիմնական քայլ
2026/05/10/ 17:00 -
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․