ABNews
Հայաստանում առաջին բնական գինի արտադրող
Լուրեր | 2023/03/10 07:06

Ալլուրիա գինիներ ստեղծելու գաղափարը ծնվեց 2013 թվականին, երբ Մաչանյան եղբայրների գինին փորձեց մի մարդ, ով ընտանիքի անդամ չէր եւ դրական գնահատական տվեց։ Անծանոթի հիացմունքը նաեւ շահագրգռեց, որ եղբայրները ստեղծեն իրենց գինին եւ, հայրիկի օրհնությունը ստանալով, միանգամից գործի են անցեն։
2016 թվականի դեկտեմբերի 2_ին Ալլուրիան ներկայացվեց լայն հասարակությանը։ Մաչանյան եղբայրներն այդ ժամանակ չէին էլ պատկերացնում, թե ինչ հաջողություն է ունենալու Հայաստանում ստեղծված առաջին բնական գինին։
《Մենք հասկանում էինք, որ յուրահատուկ գինի ենք ստեղծում եւ չգիտեինք, թե մարդիկ կընդունեին այն արդյոք։ Դրա համար սկզբում ընդամենը 1000 շիշ գինի ունեինք։ Սակայն մարդիկ ընկալեցին մեր էներգիան։ Կան մարդիկ, որ շատ սիրեցին մեր էներգիան, ինչը մեզ էլ ավելի մեծ էներգիա է տալիս շարունակելու այն ամենն ինչ անում ենք》,- ասում է «Ալլուրիա» գինիների հիմնադիր Սամվել Մաչանյանը։ Շատ կարճ ժամանակում գինու պահանջարկը մեծացավ։ Տարբերվող համի ու ոչ ստանդարտ տեսակի շնորհիվ Ալլուրիան շուկայում գրավեց իր ուրույն տեղը։
Մաչանյան եղբայրների հիմնական սկզբունքն է խաղողից ստեղծել այն ամենը` ինչ հնարավոր է։ Հիմա նրանք արտադրում են նաեւ խաղողի կորիզի յուղ, որը շատ օգտակար է եւ համեղ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
