Արցախում սոցիալական որոշ խմբերի միանվագ օգնություն կհատկացվի
Լուրեր |
Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից,- գրում է ejc.am-ը։
Դրամական օգնության իրավունք ունի Արցախի Հանրապետությունում հաշվառված՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) զինվորական կամ փրկարարական ծառայության (այսուհետ՝ զինծառայություն) ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության արդյունքում հաշմանդամ ճանաչված անձը՝ անկախ հաշմանդամության և պատճառական կապի սահմանման ժամկետից (այսուհետ՝ հաշմանդամ զինծառայող) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան մարմնում զինծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության պատճառով մահացած անձի ընտանիքի անդամը (այսուհետ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ) Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորը (այսուհետ՝ պատգամավոր) Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների այն մասնակիցը, ով հաշմանդամ է դարձել հետագայում (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ) ԽՍՀՄ զինված ուժերի, պետական անվտանգության կոմիտեի և ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձ) Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձ) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ) Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած կամ աշխատած այն անձը, ով պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945 թթ.» կամ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» ԽՍՀՄ մեդալով (այսուհետ՝ ԽՍՀՄ մեդալակիր):
Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի: Սոցիալական խմբերին պատկանող տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի միջոցով։ Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ավելի լավ աշխատանքային միջավայրի ձևավորումը սկսվում է «շնորհակալություն» ասելուց․ օգտակար խորհուրդներ
2026/01/20/ 21:00 -
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը` միջազգային հավաքների կենտրոն․ մարզահամալիրում տարեսկզբին մարզվում են 200-ից ավելի մարզիկներ
2026/01/20/ 20:30 -
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
2026/01/20/ 19:19 -
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
2026/01/20/ 17:21 -
Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
2026/01/20/ 15:56 -
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
2026/01/20/ 15:45 -
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44 -
ՀՀ արտաքին հետախուզությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիան
2026/01/20/ 12:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․