«Լիդիան Արմենիա»-ն բաժնետոմսերի 12.5 %-ը կնվիրաբերի կառավարությանը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն իր 12.5 % բաժնետոմսերը կնվիրաբերի կառավարությանը։ Այս հարցն ընդգրկված է կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն իր 12.5 % բաժնետոմսերը կնվիրաբերի կառավարությանը։
Այս հարցն ընդգրկված է կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Որոշման նախագծում հիմանավորվում է, որ  նվիրաբերությունը կատարվել է հիմք ընդունելով Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև 2023 թվականի փետրվարի 22-ի Երևանում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն շահագործում է Ամուլսարի հանքավայրը։