2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 11.32 մլրդ դոլար է
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,454,193 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 264,527 մլն դրամով կամ 6.39%-ով։
Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 1.05%-ով կամ 26,538 մլն դրամով և կազմել 2,563,246.20 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,353,984 մլն դրամ (+1.48%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 209,262.2 մլն դրամ (-3.65%):
Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա այն աճել է 14.61%-ով կամ 240,989.1 մլն դրամով և կազմել 1,890,946.8 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 1,653,548.30 մլն դրամ (+13.86%), Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 231,740.10 (+22.92%) և ներքին երաշխիքներ՝ 5,658.30 մլն դրամ (-38.27%):
Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2023թ.-ի սեպտեմբերի 30-ի 393.4 դրամ և 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի 393.57 դրամ փոխարժեքները, ապա կստանանք հետևյալ պատկերը։
2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,322.301 մլն դոլար: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 684.637 մլն դոլարով կամ 6.44%-ով։
Արտաքին պարտքն աճել է 1.09%-ով և կազմել 6,515.523 մլն դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 14.66%-ով և կազմել 4,806.677 մլն դոլար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 7-ի կարևոր լուրերը
2026/03/07/ 19:23 -
Hyetalk. Բիզնեսի կուլիսներում՝ Անահիտ Յուզբաշյանի հետ
2026/03/07/ 16:00 -
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը