Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը
Լուրեր |
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին դանդաղել է՝ հասնելով 5.3%-ի, որն օգոստոսին 10.9% էր:
Զեկույցում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ:
«Հոկտեմբերին գնաճը կայունացել է՝ կազմելով 0.1%, ինչը սեպտեմբերին դարձել է 0.1% գնաճի: Դրա պատճառով միջին գնաճը նվազել է՝ հասնելով 2.5%-ի, ինչը բավական ցածր է 4% թիրախից:
Արտահանման աճի տեմպը սեպտեմբերին գերազանցել է ներմուծման աճի տեմպը: Արտահանման աճը սեպտեմբերին կազմել է 9.6%, որն օգոստոսին 7% էր»,- ասված է ՀԲ ամփոփագրում:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի տեղահանվածների հոսքին հաջորդած ժամանակավոր արժեզրկումից հետո ՀՀ դրամը կայունացել է:
«Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 3 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները սեպտեմբերին ավելացել են 9.3%-ով:
2023 թ. առաջին ինն ամիսներին եկամուտներն եւ ծախսերն ավելացել են, համապատասխանաբար՝ 13.8 եւ 12.7%-ով:
Ֆինանսական համակարգը պահպանել է կայունություն՝ վարկերն ու ավանդներն ավելացել են, համապատասխանաբար՝ 2 եւ 0.6%-ով»,- ասված է ՀԲ զեկույցում
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 7-ի կարևոր լուրերը
2026/03/07/ 19:23 -
Hyetalk. Բիզնեսի կուլիսներում՝ Անահիտ Յուզբաշյանի հետ
2026/03/07/ 16:00 -
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը