Մինչև հունվարի 1-ը գովազդները պետք է համապատասխանեցվեն չափորոշիչներին
Լուրեր |
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած նոր չափորոշիչներին: Հատուկ տնտեսվարողների համար Երևանի քաղաքապետարանը մշակել է ուղեցույց:
«Մեր նպատակն է, որ քաղաքը մաքրվի խեղդող գովազդներից և ավելի ներկայանալի դառնա», – նշում է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Շենքերի վրա փակցվող գովազդն առաջին հերթին պետք է չխաթարի շենքի ճարտարապետական արտաքին տեսքը: Չեն լինի նաև վազող տողերը, կտորե ու ստվարաթղթե ինքնակպչուն պաստառները:
Գովազդը շենքին կարող է լինել հորիզոնական դասավորված, ուղղահայաց տառերով և առանց հետնամասի հարթակի: Ցուցափեղկերին՝ չծածկի մակերեսի 75 %-ը և չպարունակի կոնտակտային տվյալներ: Տանիքներին գովազդը թույլատրելի է, եթե շենքը առնվազն 4 հարկանի է: Սրանք չափորոշիչների միայն մի մասն են, ամբողջական ցանկը տեղադրված է Yerevan.am կայքում:
Նոր չափորոշիչներով արգելվել են նաև քաղաքում գովազդային մեծ՝ 3/6 չափի վահանակները: Բաղրամյան պողոտայում դրանք արդեն ապամոնտաժված են: Այս օրերին բոլոր տնտեսվարողները ծանուցվում են, նախազգուշացվում: Զուգահեռաբար ապամոնտաժվում են առանց թույլտվության տեղադրված գովազդները: Միայն հոկտեմբերին 312 գովազդ է ապամոնտաժվել:
Քաղաքապետարանը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել յուրաքանչյուր տնտեսվարողի, միայն թե համատեղ ուժերով վերականգնվի քաղաքի արտաքին տեսքը:
Չփոփոխված ու սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները հունվարի 1-ից քաղաքապետարանն ստիպված կլինի ապամոնտաժել: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․