Հայաստանը ԵԱՏՄ–ում միակ երկիրն է, որը գրանցել է հացահատիկի բերքի աճ` 21,3%–ով
Լուրեր |
Միայն Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ ի սկզբանե մուտքագրված քաշով հացահատիկի բերքը, նախորդ տարվա համապատասխան ամսաթվի համեմատ, աճել է 21,3%-ով, նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
«Միաժամանակ Բելառուսում հացահատիկի բերքահավաքը 21,2%-ով պակաս է եղել, Ղրղզըստանում (օգոստոսի վերջին)՝ 40,5%-ով, Ռուսաստանում՝ 12,4%-ով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2023 թվականի հունվար-օգոստոսին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունը բոլոր կատեգորիաների գյուղացիական տնտեսություններում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,9%-ով։ Աճ է գրանցվել Ղազախստանում, նվազում՝ Բելառուսում, Ղրղըզստանում և Ռուսաստանում։
2023 թվականի 8 ամիսների ընթացքում ԵԱՏՄ-ն ավելացրել է անասնաբուծական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը՝ անասունի և թռչնամսի սպանդի համար (կենդանի քաշով)՝ 2.3%-ով՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կաթը՝ 3%-ով, ձուն`1.4%–ով:
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտներում արտադրված արտադրանքի ծավալն ընթացիկ գներով կազմել է շուրջ 307 մլրդ դրամ՝ 2022 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,6%-ով։
Գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2%-ով և կազմել 278,6 մլրդ դրամ, անտառտնտեսության ոլորտում արտադրության ծավալը կազմել է 924,1 մլն դրամ (աճը՝ 27,3%), իսկ ձկնորսության ոլորտում՝ 27,7 մլրդ դրամ (անկումը՝ 2,9%)։ ($1 – 410,12 դրամ)։
Աղբյուրը՝ arka.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․