Հայտնի են $200-ից ցածր արժողությամբ 5 լավագույն սմարթֆոնները
Լուրեր |
Gizchina կայքի խմբագիրները կազմել են 200 դոլարից պակաս արժողությամբ լավագույն սմարթֆոնների հնգյակը.-ներկայացնում է News.am Tech-ը:
Ցուցակի առաջին տեղում է Redmi Note 12 4G-ն, որն ունի 6,67 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ, եռակի տեսախցիկ՝ 50 ՄՊ, 8 ՄՊ և 2 ՄՊ լուծաչափով, ինչպես նաև Snapdragon 685 չիպ։ Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, այն աջակցում է 33 Վտ լիցքավորում:
Երկրորդ տեղում է Samsung Galaxy A14 4G-ը՝ 6,6 դյույմանոց IPS էկրանով, Mediatek Helio G80 չիպով և 50 ՄՊ հիմնական տեսախցիկով՝ համալրված երկու 5 ՄՊ և 2 ՄՊ սենսորներով։ Հեռախոսի 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 15 Վտ հզորությամբ լիցքավորում, ինչը, ըստ ժամանակակից չափանիշների՝ համարվում է դանդաղ:
Երրորդ տեղն զբաղեցնում է բյուջետային Redmi 10 2022-ը։ Այն ունի 6,5 դյույմանոց IPS էկրան՝ 90 Հց հաճախականությամբ։ Սմարթֆոնի աշխատանքի համար պատասխանատու է MediaTek Helio G88 չիպը։ Բյուջետային սարքն ունի չորս տեսախցիկ՝ 50 ՄՊ, 8 ՄՊ, 2 ՄՊ և 2 ՄՊ լուծաչափով։ Դրա 5000 մԱ/ժ մարտկոցն աջակցում է 18 Վտ հզորությամբ լիցքավորում:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Realme 9i-ն, որն ունի 6.6 դյույմ Full HD+ էկրան՝ 90 Հց թարմացման հաճախականությամբ։ Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 680 պրոցեսորով, ունի 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Հիմնական տեսախցիկը 50 ՄՊ է, մարտկոցը 5000 մԱ/ժ, ունի 33 Վտ լիցքավորման աջակցություն։
Ցուցակի վերջին հորիզոնականը զբաղեցնում է iPhone SE-ն (2020 թ.), որն ունի 4.7 դյույմ LCD էկրան, տեսախցիկը 12 ՄՊ է, մարտկոցը՝ 1821 մԱ/ժ, ունի 7.5 Վտ լիցքավորման աջակցություն։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
Լուրեր | 2026/05/08 16:43
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
Պատասխանը դեռ չենք ստացել:
-
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23 -
Դեպի Երևան թռիչքների զանգվածային չեղարկումներ են
2026/05/08/ 16:19 -
Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
2026/05/08/ 15:54 -
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
2026/05/08/ 15:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․