Կանադան 2.5 մլն դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախի բնակիչներին
Կանադան ԼՂ տարածաշրջանի հայերի կողքին է։
Այս մասին X-ի իր էջում գրել է երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլին,- հայտնում է baksnews.am-ը:
«2.5 միլիոն դոլար նախնական ներդրումով Կանադան մարդասիրական օգնություն կտրամադրի առավել խոցելի մարդկանց»,— նշել է նա։
Օտտավան նախատեսված գումարը կփոխանցի ԿԽՄԿ-ին։