Twitter-ում հնարավոր կլինի հրապարակել հոդվածներ և նույնիսկ գրքեր
Լուրեր |
Իլոն Մասկը բացահայտել է, որ Twitter-ի մշակման թիմն աշխատում է մի ֆունկցիայի վրա, որը թույլ կտա օգտատերերին մեծ հոդվածներ տեղադրել հարթակում։
Նոր ֆունկցիան «օգտատերերին թույլ կտա շատ երկար և բարդ հոդվածներ տեղադրել՝ օգտագործելով մեդիա գործիքներ», – ասել է Մասկը՝ պատասխանելով Twitter-ի օգտատերերից մեկի հարցին մշակման փուլում գտնվող գործիքի մասին, որն այժմ կոչվում է «Հոդվածներ»՝ «Ծանոթագրություններ»-ի փոխարեն:
«Եթե ցանկանաք, դուք կկարողանաք գիրք հրատարակել Twitter-ում,- խոստացել է Մասկը՝ խոսելով նոր գործառույթի մասին, որն էլ ավելի կընդլայնի հարթակում բովանդակություն տեղադրելու հնարավորությունները։
Իլոն Մասկի սեփականության իրավունքին անցնելուց հետո Twitter-ը սկսեց դուրս գալ միկրոբլոգների ծառայության շրջանակներից։ Twitter Blue-ի բաժանորդներն արդեն կարող են հրապարակել 10,000 նիշ թվիթներ, ինչը զգալիորեն գերազանցում է 280 նիշի սահմանաչափը ոչ բաժանորդների համար: Եվ թվում է, որ հոդվածների նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին ավելի երկար թվիթներ տեղադրել:
Twitter-ի թրաֆիկը զգալիորեն նվազել է մրցակից Meta-ի Threads սոցիալական հարթակի գործարկումից հետո: Հիմա Twitter-ի գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոն և թիմը փորձում են հակազդել Threads-ին և Substack-ին լսարանի համար պայքարում՝ օգտատերերին առաջարկելով նոր հնարավորություններ և խրախուսելով բովանդակություն ստեղծողներին գումարով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․