Հայաստանում գարեջրի և մի շարք խմիչքների արտադրությունը կազատվի ծանուցման պահանջից
Լուրեր |
Գործունեության որոշ տեսակներ Հայաստանում կազատվեն ծանուցման պահանջից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, իրենց զարգացմանը նպաստելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն ավելի գրավիչ դարձնելու հանգամանքով: Բացի այդ՝ ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են նաև տարեկան տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:
Ներկայումս նախարարությունը 19 գործունեության տեսակի համար ծանուցման գործընթաց է անցկացնում: Նախագծով առաջարկվում է 6 տեսակից հրաժարվել, ևս 6-ը փոփոխել և ավելացնել 1 տեսակ: 6 տեսակները, որոնցից առաջարկվում է հրաժարվել, հետևյալն են՝ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունը, անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրությունը, վաճառքը, լիկյորների և մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունը, գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների, մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը և գարեջրի արտադրությունը:
Իսպիրյանը նշեց՝ ծանուցումը չի բերում որակի բարձրացմանը: Նախկինում եղել է «Լիցենզավորման մասին» օրենք, որը ենթադրել է պարզ ու բարդ լիցենզիաներ, փոփոխությունների արդյունքում ներկայում բարդ լիցենզիաները կոչվում են պարզապես լիցենզիաներ, իսկ պարզ լիցենզիաները՝ ծանուցումներ: Ծանուցման գործընթացի մեջ վերահսկողական գործընթացը բացակայում է:
«Որակի վերահսկողությունն այսպես թե այնպես, իրականացվում է այլ մեխանիզմների շնորհիվ: Այսինքն՝ ծանուցումը պարզապես լրացուցիչ բեռ ու բյուրոկրատական քաշքշուկ է տնտեսվարողների համար»,-ասաց փոխնախարարը:
Ավելացվող տեսակը՝ վիսկի, ռոմ, ջին տեսակի թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությունն է:
«Այսպիսով մենք խթանում ենք: Այսինքն՝ սահմանում ենք մեկ միասնական տուրք, այսինքն՝ բոլոր նշված թունդ ալկոհոլային խմիչքներն արտադրելու համար տնտեսվարողը վճարում է մեկ անգամ տուրք և կարող է զբաղվել արտադրությամբ»,-ասաց Իսպիրյանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49 -
Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
2026/03/05/ 16:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․