ՌԴ ֆիննախը հարթակ է պատրաստել ԵԱՏՄ երկրների ոսկերչական իրերի արտահանման համար
Լուրեր |
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստել է ԵԱՏՄ երկրներ ոսկերչական իրերի արտահանման էլեկտրոնային հարթակի նախատիպը,- գրում է ejc.am-ը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Յուլիա Գոնչարենկոն ԵԱՏՄ երկրների թվային նախագծերի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ։ Այն տեղի է ունենում Սոչիում` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։ Քննարկման կազմակերպիչն է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանը:
Ըստ Գոնչարենկոյի` Ռուսաստանը 2017 թվականին առաջարկել է թվայնացնել ոսկերչական իրերի, թանկարժեք մետաղների և քարերի շրջանառությունը։ Այժմ ազգային մակարդակով այդ հարցը ՌԴ-ում լուծված է, և հաստատվել է ինտեգրումը Բելառուսում ստեղծված նմանատիպ հարթակի հետ։
«Այդ ազգային պլատֆորմների հիման վրա կարելի է ստեղծել ընդհանուր եվրասիական հարթակ, որը թույլ կտա այնտեղ ցուցադրել ԵԱՏՄ բոլոր հանրապետությունների արտադրությունը և պրոֆեսիոնալ մարքեթոլոգների օգնությամբ ներկայացնել երրորդ երկրների շուկաներում», - հայտարարել է Գոնչարենկոն:
Ռուսաստանի և Բելառուսի ֆինանսների նախարարությունները, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկը արդեն մշակել են նման հարթակի կառուցվածքը։ Այժմ օրենսդրության մեջ լրացումներ կատարելու նախագծեր են կազմվում, որոնք անհրաժեշտ են նման առցանց վաճառքի համար:
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը առաջարկել է նաև այս տարի Հայաստանում անցկացնել եվրասիական ոսկերչական ցուցահանդես:
«Ոսկերչական արդյունաբերությունը մեր երկրների մշակույթի մի մասն է։ Հայաստանում ոսկերչության շատ հին ավանդույթներ կան, և հուսով ենք, որ Հայաստանն այս տարի կընդունի մեզ, որպեսզի մենք կարողանանք ԵԱՏՄ-ում պատրաստված զարդերը ցույց տալ մասնակիցների լայն շրջանակին», - հավելել է նա։
Իր հերթին Սարգսյանը նշել է, որ թանկարժեք մետաղների և քարերի համաշխարհային արդյունահանման մեջ ԵԱՏՄ-ն զբաղեցնում է 30%-ը, իսկ պատրաստի արտադրանքի շուկայում՝ մոտ 1%-ը: Այստեղ հիմնական պահանջները` որպես կանոն, ուղղված էին ֆինանսների նախարարություններին, որոնք խստորեն կարգավորում էին վաճառքն այս ոլորտում՝ «ստվերային» տնտեսության դեմ պայքարելու համար: Բայց թվային տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ հնարավոր է պարզեցնել վերահսկողությունը՝ չկորցնելով դրա արդյունավետությունը, նշել է նա։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում գրեթե 6 000 ոսկերչական արտադրություն կա, որոնց շրջանառությունը 2022 թ. կազմել է մոտ 1,6 մլրդ դոլար։
Նշենք, որ Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունը 2021 թվականին (այսինքն՝ դեռ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ) 28 միլիոն դոլարից հասել է 74 միլիոն դոլարի (2022 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել)։ Այդ թվում՝ դեպի Էմիրություններ արտահանումը կազմել է 24,6 մլն դոլար, Թուրքմենստան՝ 6,5 մլն դոլար, Ղազախստան՝ 2,6 մլն դոլար, ԱՄՆ՝ 35,1 մլն դոլար, Բելառուս՝ 1,8 մլն դոլար, Ռուսաստան՝ 1 մլն դոլարից մի փոքր պակաս։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն