2023 թ․ մայիս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների տվյալները,- գրում է ejc.am-ը։
Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ 2023 թ․ մայիս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ։ Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2019 թ. 146 հազար, 2022 թ. 116 հազար զբոսաշրջիկ):
2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հիմնական երկրներն են՝
????????Ռուսաստանը (շուրջ 52%),
????????Վրաստանը (12%) և
????????Իրանը (6%):