Դեպի Հայաստան ուղեւորահոսքն աճել է գրեթե 100%-ով Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքի ծավալը զգալիորեն գերազանցում է նախահամավարակային մակարդակը,- գրում է banks.am-ը։ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները կառավարող Corporación América Airports S.A.-ի հաշվետվության մեջ նշվում է, որ այս տարվա ապրիլին 2019 թվականի ապրիլի համեմատ ուղեւորահոսքն աճել է 187%-ով։ Տարեկան կտրվածքով ուղեւորահոսքի աճը կազմել է 93,9%: