ABNews
Տնտեսագիտական համալսարանում կկայանա Աշխատանքի տոնավաճառ
Լուրեր | 2023/05/02 07:49

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-14:00-ն, կանցկացվի Աշխատանքի տոնավաճառ:
«Աշխատանքի տոնավաճառի մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ․ պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, նախարարություններ, Կենտրոնական բանկ եւ այլ, իսկ մասնավոր հատվածից՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ամերիաբանկ, Արդշինբանկ, HSBC բանկ, Ինգո Արմենիա, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերություններ, Երեւանի կոնյակի գործարան, Երեմյան փրոջեքթս, Դը Գուրուս, Դաբըլ թրի բայ Հիլթն Երեւան սիթի սենթր, Տելեկոմ Արմենիա եւ այլ խոշոր կազմակերպություններ»,- ասված է համալսարանի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տոնավաճառը ոչ միայն ՀՊՏՀ եւ հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլեւ բոլոր աշխատանք փնտրողների համար է։
Մայիսի 5-ին, ժամը 14:30-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա նաեւ «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները եւ կքննարկեն աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
