Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա
Ազգային ժողովը քննարկում է 2023 թ. մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,- գրում է aysor.am-ը։ Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ Համաձայնագրով ռուսական կողմը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել  64 մլն ԱՄՆ դոլար արժեքով 64 000 բաժնետոմս, իսկ հայկական կողմը պարտավորվում է ապահովել մասնակցության մասնաբաժնի ընդունումն ու վճարել համապատասխան մասնաբաժիններով առաջիկա չորս տարիների ընթացքում։ «2024-2027 թվականներին  յուրաքանչյուր տարի նախատեսվում է 16 միլիոն դոլարին համարժեք ռուբլի վճարում կատարել։ Գործընթացի ավարտին  67 միլիոն դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում ՀՀ  ներկայիս 0,007% մասնաբաժինը էապես կավելանա՝ կազմելով 4,23%»,- ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ այս քայլով Հայաստանը Ռուսաստանի հետ վերահաստատում է շահագրգռվածությունը՝ շարունակել խորացնել հարաբերությունները ԵԱԶԲ-ի հետ։ «Այս քայլը հնարավորություն կտա մեծացնել մեր վարկային պորտֆելը, մեծացնել ներդրումային պորտֆելը։ Սա հնարավորություն կտա մինչև 500 միլիոնի բարձրացնել մեր սահմանաչափը ու հասանելիություն ապահովել մեր մասնավոր հատվածի սուբյեկտներին՝ համապատասխան  ֆինանսական ռեսուրների»,- նշեց փոխնախարարը։ ԵԱԶԲ ներկայիս պորտֆելում Հայաստանը ունի 5,6 տոկոս կշիռ, որը 256 միլիոն դոլար է։
facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button