Twitter-ում նույնականացումն ընկերությունների համար ամսական 1000 դոլար կարժենա
Լուրեր |
Twitter-ի հաշիվների նույնականացումն ու այն հաստատող կապույտ նշանը ստանալը բիզնես հաշիվների համար կարժենա ամսական 1000 դոլար, սակայն որոշ ընկերությունների համար բացառություններ կարվեն, գրում է New York Times-ը:
Այս ծառայությունն անվճար կլինի 500 խոշորագույն գովազդատուների և ամենաշատ բաժանորդներ ունեցող 10000 ընկերությունների համար։
Որպես լրացուցիչ ծառայություն՝ ընկերությունները կկարողանան նույնականացնել իրենց աշխատակիցներին։ Սա օգտակար կլինի, օրինակ, խոշոր հրատարակչություններին, որոնց լրագրողները կկարողանան դիմել հարցազրույցի համար՝ առանց ևս մեկ անգամ իրենց ինքնությունը հաստատելու։ Սակայն յուրաքանչյուր աշխատակցի համար դա կարժենա ամսական լրացուցիչ 50 դոլար:
Twitter-ի ադմինիստրացիան որոշել է հարթակի 500 խոշորագույն գովազդատուներին անվճար տրամադրել նույնականացման ծառայությունը, և սա կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ սոցիալական ցանցի փլուզված եկամուտների վրա, քանի որ խոշորագույն գովազդային գործակալությունները նախկինում իրենց հաճախորդներին կոչ են արել դադարեցնել համագործակցությունը Twitter-ի հետ։
Մյուս կողմից՝ որոշումը կարող է բարդացնել սկսնակ ընկերությունների համար հարթակում լսարան ստեղծելը. նրանք կամ պետք է մրցակցեն ստուգված ապրանքանիշերի հետ անհավասար պայմաններով, կամ վճարեն ամսական 1000 դոլար:
Բրենդներն ամենախոցելին են ինքնակոչների համար, սա հաստատվեց, երբ Twitter-ը սկսեց կապույտ նշանը տրամադրել Twitter Blue-ի բոլոր հետևորդներին։ Հենց այդպիսի չստուգված հաշիվներից խուսափելու համար հարթակը որոշակի սահմանափակումներ է մտցնում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․